Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
23/06/2014 09:30

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հունիսի 23-26-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում հունիսի 23-26-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում ցերեկը սպասվում է +33 +35, երեկոյան +28 +30, գիշերը +20 +22 աստիճան:  

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով