«Աֆրիկյանների ռեքվիեմ». ակտիվիստները որոշել են ոստիկաններին խլացնել
24/06/2014 16:20

«Աֆրիկյանների ռեքվիեմ». ակտիվիստները որոշել են ոստիկաններին խլացնել

Այս պահին ԱՖրիկյանների հարցով քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել շենքի ապամոնտաժման դեմ: «Աֆրիկյան ռեքվիեմ» այսպես են անվանակոչել հերթական ակցիան, որի միջոցով փորձում են ոստիկաններին ու ապամոնտաժում իրականացնող շինաշխատողներին խլացնել: 

Ի դեպ՝ ակցիային այսօր մասնակցում է վիրտուոզ երաժիշտ Տիգրան Համասյանը, ով ակցիայի մեկնարկից առաջ դաշնամուրային համերգ էր նախաձեռնել:

Ակցիայի մասնակիցները բռունցնքենրով հարվածում են մետաղյա թիթեղներին, որոնցով պատսպարված է շենքի տարածքը, որտեղ շինաշխատանքներն են իրականացվում:

Ոստիկնաններն ամեն կերպ փորձում են նրանց  թույլ չտալ մոտենալ ու խփել պարիսպներին, սակայն ակտիվիստները համառորեն շարունակում են բռունցքներով ու քացիներով հարվածել դրանց:

Նկատենք, որ ակցիային ինչպես միշտ մասնակցում են ակցիաների ժամանակ հատուկ ակտիվությամբ աչքի ընկնող երիտասարդներ, ովքեր բնականաբար չեն կարող զերծ մնալ ոստիկանների ուշադրությունից:

Ոստիկանները ակտիվիտներին հորդորում են հանդարտվել, քանի որ խախտում են հասարակական կարգը, սակայն ակտվիստները շարունակում են դիմադրել: Նրանք ոստիկաններին հորդորում են խոչընդոտել ապօրինի ապամոնտաժման աշխատանքները, սակայն ոստիկաններն էլ հակադարձում են, որ իրենք հասարակական կարգ են խախտում:

«Չի քանդվելու, չի քանդվելու, ամոթ, ամոթ...»,- բղավում են ակցիայի մասնակիցները և շարունակում են բռնուցնքներով պարիսպներին խփել:

Նկատենք, որ ակցիցայի վայրում տեսախցիկներով աշխատում են ոչ միայն լրագրողները, այլև՝ ոստիկանները:

Այս պահին ակցիայի վայր են ժամանել նաև կամիր բերետավորները:
 

«Աֆրիկյանների ռեքվիեմ». ակտիվիստները որոշել են ոստիկաններին խլացնել