Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. Կան տուժածներ
24/06/2014 13:13

Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. Կան տուժածներ

Մարտունու շրջանի վազգենաշեն գյուղի տարածքում նախօրեին տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։ Այս մասին Karabakh-open.info-ն տեղեկացել է ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունից: Տուժել է երկու մարդ՝ նույն գյուղից։

Պայթյունի հետևանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանի խոսքով՝ տուժածների վիճակը բավարար է։

 

Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. Կան տուժածներ