Սերժ Սարգսյանը ԿԸՀ-ի անդամներ է նշանակել
24/06/2014 18:34

Սերժ Սարգսյանը ԿԸՀ-ի անդամներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին: Հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական oրենսգրքի 40-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները` որոշում եմ.

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել`

Գեորգի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով

Նունե Հովհաննիսյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից»,- ասված է Ս. Սարգսյանի հրամանագրում:

Սերժ Սարգսյանը ԿԸՀ-ի անդամներ է նշանակել