ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին
24/06/2014 19:32

ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին

Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն ծառայակիցներին, ովքեր հունիսի 23-ի ակցիայի ժամանակ չարաշահել են իրենց լիազորությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը, որում մասնավորապես ասված է.

«Հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ոչ զանգվածային, խաղաղ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:

ՀՀ Ոստիկանությունը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված քաղաքացիական իրավունքները և դիմելով իշխանազանցության, բռնության գործադրմամբ բերման են ենթարկել 26 քաղաքացիների: Այնուհետև իրավապահների կողմից բռնությունները շարունակվել են նաև ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտակայքում, այդ թվում լրագրողների նկատմամբ: Երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տուժած շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել քննչական մարմիններին` դատաբժշկական փորձաքննության ուղեգիր ստանալու համար:

Սա իշխանությունների վախի նշան է, որը պայմանավորված է մի կողմից օրի-օրի աճող հակաիշխանական տրամադրություններով, իսկ մյուս կողմից ոչ իշխանական քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի համագործակցության խորացմամբ»: 

ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոստիկաններին