Մոդրիչ. «Ծանր մրցաշրջանից հետո անհրաժեշտ է հանգստանալ»
24/06/2014 18:49

Մոդրիչ. «Ծանր մրցաշրջանից հետո անհրաժեշտ է հանգստանալ»

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հիասթափված է, որ իր թիմը դուրս է մնացել աշխարհի առաջնությունից:

«Մրցաշարից դուրս մնալը մեզ համար հսկայական հիասթափություն էր,- Մոդրիչի խոսքերը մեջբերել է «Inside Spanish Football»-ը:- Իսկ մենք արդեն մտածում էինք, որ, հավանաբար, կմտնենք փլեյ-օֆֆ: Ցավոք, չստացվեց: Մեքսիկացիներին հաջողություն ենք մաղթում հաջորդ փուլում:

Մենք հաջողությանը շատ էինք մոտեցել, սակայն այդ ամենը տևեց մինչև Մեքսիկայի ընտրանու հետ հանդիպման 65-րդ րոպեն: Մրցակցին հաջողվեց բացել խաղի հաշիվը, որից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր խաղում: Մենք երիտասարդ գերազանց ֆուտբոլիստներ ունենք, ովքեր նոր են ընդգրկվել ազգային թիմում: Հիմա անհրաժեշտ է հանգստանալ ու տեսնել, թե ապագայում ինչպես կարող ենք ուժեղանալ:

Սա շատ ծանր մրցաշրջան էր, և հիմա ուղղակի անհրաժեշտ է մեկնել արձակուրդ: Ի դեպ, ավելի լավ կլիներ, որ մնայի այստեղ ու շարունակեի ելույթներս, սակայն Մեքսիկայի հավաքականն օբյեկտիվորեն ավելի լավն էր»:

Մոդրիչ. «Ծանր մրցաշրջանից հետո անհրաժեշտ է հանգստանալ»