Հասարակական կարգ պահպանել` չի նշանակում ծեծել քաղաքացիներին. ՄԻՊ
24/06/2014 11:25

Հասարակական կարգ պահպանել` չի նշանակում ծեծել քաղաքացիներին. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր անհանգստությունն է հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

«Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:

Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ ևս անթույլատրելի վարքագիծ են դրսևորել: Լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երևում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին: Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդող հրապարակում`  Ոստիկանություն է բերվել 27 քաղաքացի

Փաշինյանը հանդիպել է բերման ենթարկվածներին. «Շատերը վնասվածքներ ունեին»

Հասարակական կարգ պահպանել` չի նշանակում ծեծել քաղաքացիներին. ՄԻՊ