.jpg)
Սադրանքի դասերը լավ եք յուրացրել. Օսիպյանը՝ Ստյոպա Սաֆարյանին
Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ ընթացող ակցիային միացավ նաև «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով բանակցում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
Օսիպյանը նշեց, որ թեև չի առաջնորդվում կարգադրությամբ, սակայն այստեղ հավաքված ոստիկաններից յուրաքանչյուրը իրականացնում է իր գործառույթը՝ հասարակական կարգի պահպանումը:
«Համաձայն ՀՀ համապատասխան օրենքի՝ ոստիկանությունը իրավունք ունի անգամ դադարեցնել տրանսպորտային երթևեկույթունը կամ հետիոտնի տեղաշարժը: Ես իրավունք ունեմ նաև ձեզ արգելել գտնվել ինչ-որ վայրում, իհարկե համապատասխան օրենքի շրջանակներում: Պարոն Սաֆարայան, ես իրավունք ունեմ նաև ձեզ պարտադրել լքել այս տարածքը: Մենք չենք արգելում ձեզ այստեղ մնալ, կարող եք գնալ, բայց դուք ասում եք, որ ես խոչընդոտում եմ այստեղ մնալու ձեր իրավունքը: Դուք դժվար լսելու կարողություն ունեք, բայց սադրանքի դասընթացները լավ եք յուրացրել, լավ տիրապետում եք, բայց ձեզ չի հաջողվի. ոստիկանությունը, սակայն, ավելի պրոֆեսիոնալ է գործում»,-ասաց փոխոստիկանապետը:
«Դուք էլ շատ լավ եք կերտել ու շատ պրոֆեսիոնալ եք աշխատում. խոչընդոտում եք մարդկանց տեղաշարժը»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նախորդող հրապարակում՝ Աֆրիկյանների շենքի մոտ ոստիկանները փակել են հետիոտնի անցումը