Պիրլո. «Կամ կշարունակենք պայքարը, կամ կվերադառնանք տուն»
24/06/2014 20:25

Պիրլո. «Կամ կշարունակենք պայքարը, կամ կվերադառնանք տուն»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Անդրեա Պիրլոն պատրաստվում է Ուրուգվայի ընտրանու հետ կարևորագույն հանդիպմանը:

«Մեր նպատակը հաղթելն ու աշխարհի առաջնությունում ելույթները շարունակելն է, ինչն ինձ հնարավորություն կտա կրկին խաղալ հավաքականի մարզաշապիկով,- Պիրլոյի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Ուրուգվայի ազգային թիմի հետ խաղն իր մակարդակով կարելի է համեմատել կիսաեզրափակչի կամ նույնիսկ եզրափակչի հետ: Կամ մենք կշարունակենք պայքարը, կամ կվերադառնանք տուն:

Պարտությունը հիասթափություն կլինի ինչպես հավաքականի, այնպես էլ ողջ երկրի համար: Բայց մենք չենք ուզում այդ մասին մտածել: Ամեն ինչ կախված է մեզանից, ու մենք գիտակցում ենք մեր ուժը»:

Պիրլո. «Կամ կշարունակենք պայքարը, կամ կվերադառնանք տուն»