.jpg)
Ավտովթարը կորած եղբայրների միավորման առիթ է դարձել
Օրերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում՝ Էր-Ռիադ-Մադինա ավտոմայրուղու վրա, ինչի շնորհիվ միավորվել են ընտանիքի երկու ճյուղերը:
Բանն այն է, որ երկու մեքենաների բախման հետևանքով թեժ վեճ է առաջացել դրանց վարորդների միջև: Դեպքին մասնակցել է ոստիկանությունը, որն առաջին հերթին ստուգել է ավտոպատահարի մասնակիցների փաստաթղթերը և պարզել, որ նրանք եղբայրներ են:
Վարորդներից մեկը հենց տեղում զանգահարել է հորը, ով հաստատել է, որ նախկինում ամուսնացած է եղել այլ կնոջ հետ ու որդի է ունեցել: Դրանից հետո եղբայրներն ամուր գրկախառնվել են և գնացել հոր մոտ:
Հիրավի, բրազիլիական սերիալի սցենար է: