.jpg)
Հարավ Աֆրիկյան Հանրապետության նախագահին հանել են վաճառքի
Համացանցի օգտատերից մեկը, դժգոհելով Հարավ Աֆրիկյան Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունից, վաճառքի է հանել երկրի նախագահ Ջեյկոբ Զումեին:
Utro.ru-ի փոխանցմամբ՝ Gumtree համացանցային խանութի կայքում հայտնվել է Զումեի լուսանկարը՝ «պահանջվում է իր գործառույթները նորմալ իրականացնող նախագահ» գրառմամբ:
Օգտատերը նույնիսկ պատրաստ է փոխանակել նախագահին ավելի խելացի կամ էժան իրի հետ:
Վաճառքի առաջարկը արագորեն հանվել է խանութի կայքից, սակայն «սքրինշոթի» օգնությամբ այդ լուսանկարը հայտնվել է համացանցում: