Հաշմանդամություն ունեցող անձիք կազատվեն ավտոկայանատեղերի տուրքի վճարից
24/06/2014 18:15

Հաշմանդամություն ունեցող անձիք կազատվեն ավտոկայանատեղերի տուրքի վճարից

Երևանի ավագանին այսօրվա նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված որոշման նախագծին, համաձայն որի վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձիք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ, վերոնշյալ անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:

Նույն որոշմամբ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար կնախատեսվեն հատուկ նշագրումներով առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
 

Հաշմանդամություն ունեցող անձիք կազատվեն ավտոկայանատեղերի տուրքի վճարից