Տաբարես. «Պատրաստվում ենք խաղին նվիրել այն ամենը, ինչ ունենք»
24/06/2014 19:13

Տաբարես. «Պատրաստվում ենք խաղին նվիրել այն ամենը, ինչ ունենք»

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը հայտարարել է, որ Իտալիայի ընտրանու դեմ խաղալը երկնքի պարգև է:

«Իտալացիների դեմ խաղալը երկնքի պարգև է: Այս խաղից առաջ վախ չունենք: Երբ մերձավորներիդ հետ ինչ-որ բան է պատահում, դա սարսափելի է, իսկ ֆուտբոլում վախենալու բան չկա,- Տաբարեսի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Բալոտելլին մեծագույն ֆուտբոլիստ է, առջևի գծի իսկական մասնագետ: Բայց մենք գիտենք, թե նա ինչպես է խաղալու: Իտալիայի ընտրանին առավելություն ունի, և նրան ոչ-ոքին էլ է բավարարում: Բայց այդ առավելությունը ոչ մի կերպ չի անդրադառնում իմ խաղացողների վրա: Դեռ Կոստա Ռիկայի ընտրանուց կրած պարտությունից հետո հասկացանք, որ մեզ մնում է 6 միավոր վաստակել մնացած 2 խաղում: Ոչինչ չի փոխվել: Գիտենք, թե ինչն ինչպես պետք է անել: Եվ պատրաստվում ենք խաղին նվիրել այն ամենը, ինչ ունենք:

Եվ մենք, և իտալացիները խաղացել ենք կոստառիկացիների հետ, ովքեր ավելի լավ էին հարմարվել այս եղանակին: Բայց մեր խաղի առումով կարող եմ ասել, որ եղանակային պայմանները ոչ մեկին առավելություն չեն տա: Կազմի հետ կապված` առայժմ ոչինչ չեմ ասի: Դա կորոշվի խաղից 1 ժամ առաջ, սակայն իմ սաներից բոլորը լավ վիճակում են, բացառությամբ Դիեգո Լուգանոյի: Եթե Պրանդելլին ինչ-որ բանով զարմացնի, մենք օպերատիվորեն կարձագանքենք դրան»:

Տաբարես. «Պատրաստվում ենք խաղին նվիրել այն ամենը, ինչ ունենք»