Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան
24/06/2014 16:27

Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Յուրի Վարդանյանին նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)»: