.jpg)
10 ճշմարտություն, որ հասկանում եք միայն 30 տարեկանից հետո
Ներկայացնում ենք 10 ճշմարտություն, որոնք մարդիկ հասկանում են միայն 30 տարեկանից հետո:
1. Դուք հասկանում եք, որ ծնողները ամենալավ և ճիշտ մարդիկ են և աշխատում եք հնարավորինս շատ շփվել նրանց հետ:
2. Կարծքին այն մասին, որ տարիքով մեծ մարդիկ այլ պահանջներ և նախապատվութուններ ունեն՝ սխալ է: Փոխարենը այն, ինչ 5 տարի առաջ շատ հեշտ էր տրվում ձեզ, հիմա իրականացնելն ավելի դժվար է:
3. Ալկոհոլով, երաժշտությամբ և պարերով լի երեկույթները հաճելի չեն, ժամանակին պառկել և քնել՝ ահա թե ինչն է իսկական հաճույքը:
4. Վաղ արթնանալն ու մարզասրահ հաճախելն այդպես էլ չդարձավ հաճելի զբաղմունք:
5. Ընկերներին տեսնելու համար պետք է շատ ջանք գործադրեք, քանի որ նրանց հիմա շատ դժվար է տանից հանել:
6. Սպասքը չլվանալու դեպքում վաղ թե ուշ չեք իմանա, թե ինչի մեջ ուտել: Հագուստը չլվանալու դեպքում՝ ի վերջո հագնելու բան չեք ունենա:
7. Աշխարհում ամենանյարդայնացնող մարդիկ դեռահասներն են, որոնց նայելիս ամեն անգամ ասում ես՝ «Մենք այդպիսին չէինք»:
8. Հայտնի մարդիկ հանկարծ սկսում են ձեզանից երիտասարդ երևալ և մտածում եք. «Ի՞նչն եմ սխալ անում»:
9. Փող վաստակել զբաղվելով սիրված գործով բավականին հազվադեպ երևույթ է:
10. Դուք նախընտրում եք 50 լավ ծանոթների փոխարեն 5 իսկական ընկեր ունենալ: