Մի հարսանիքի պատմություն, որ ցնցել է համացանցը (Տեսանյութ)
25/06/2014 18:34

Մի հարսանիքի պատմություն, որ ցնցել է համացանցը (Տեսանյութ)

Մայիսին 29-ամյա Ռոուդեն Գոյի մոտ, ով արդեն ամուսնության առաջարկություն էր արել իր ընկերուհուն՝ Լեյզե Մեյին, ախտորոշվում է 4-րդ աստիճանի լյարդի քաղցկեղ: Բժիշկների ախտորոշմամբ՝ քաղցկեղն արագ զարգազցող էր և փրկության հնարավորությունը շատ քիչ է եղել:

huffingtonpost.com-ի փոխանցմամբ՝ սիրահար զույգի հարսանիքը պետք է տեղի ունենար հուլիս ամսին, սակայն հանգամանքների բերումով զույգն անսպասելի որոշում է հասանիքը չհետաձգել մինչև նշանակված օրը և ամուսնանում է 2014թ. հունիսի 11-ին: Այսինքն՝ ավելի վաղ, քանի որ դա է եղել տղայի վերջին ցանկությունը:

Ռոուդենը միշտ երազել է ամուսնանալ Լեյզեի հետ, իր 2-ամյա դստեր և բոլոր այն մարդկանց ներկայությամբ, ում ինքը սիրում է:  

Տղայի հարազատները հարսանիքին պատրաստվել են հաշված ժամերի ընթացքում և այն տեղի է ունեցել հենց հիվանդանոցում:

Երջանիկ այս զույգը, ցավոք, չի կարողացել համտեսել լիարժեք երջանկության քաղցրությունը: Երիտասարդը մահացել է «Համաձայն եմ» ասելուց ընդամենը 10 ժամ անց։

Ի դեպ՝ հարսանիքը նշանակված է եղել հենց Լեյզեի ծննդյան օրը:
 

Մի հարսանիքի պատմություն, որ ցնցել է համացանցը (Տեսանյութ)