4 երեխայի մայրը, խնամում է նաև 4 արհեստական երեխայի (Լուսանկարներ)
25/06/2014 20:28

4 երեխայի մայրը, խնամում է նաև 4 արհեստական երեխայի (Լուսանկարներ)

40-ամյա բրիտանուհի Վենդի Արչերը, ով 4 երեխայի մայր է, ունի նաև 4 արհեստական երեխա:

 The Daily Mail-ը գրում է, որ կինը 4-րդ երեխան ունենալուց հետո որոշել է վիրահատվել ու անպտուղ դառնալ, սակայն որոշ ժամանակ անց փոշմանել է ու 4 հազար դոլարով գնել է տիկնիկներ, որոնք պատկերում են նորածին երեխաների: Տիկնիկներն այնքան բնական են, որ առաջին հայացքից դժվար է տարբերել սովորական մարդուց։

Բրիտանուհին ամեն օր լողացնում, հագցնում, կերակրում ու քնեցնում է տիկնիկներին՝ նրանց վերաբերվելով ինչպես իսկական փոքրիկների։ Արչերը տիկնիկ-երեխաների համար գնել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է նորածինների խնամքի համար` հիգիենայի պարագաներ, հագուստ, սնունդ:

«Ես շատ եմ սիրում իմ փոքրիկներին, ինձ համար նրանք տիկնիկներ չեն, այլ` իսկական երեխաներ։ Իմ իսկական երեխաներն արդեն հասուն մարդիկ են, ունեն իրենց անձնական կյանքը, իսկ ինձ ուրախացնում են այս փոքրիկները»,- պատմել է նա:

4 երեխայի մայրը, խնամում է նաև 4 արհեստական երեխայի (Լուսանկարներ)