Գևորգ Կոստանյան. Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրանքը հիմնավոր է
25/06/2014 19:20

Գևորգ Կոստանյան. Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրանքը հիմնավոր է

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը գոհ է Նոյեմբերյանի զորամասում 2013 թ. սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով նախաքննության արդյունքներից, իսկ այս գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով՝ ինքը ՀՀ զինդատախազ լինելու ժամանակ անձամբ իր հսկողության տակ է պահել գործի ամբողջ ընթացքը և դեռևս նախաքննության սկզբում հայտնի էր դեպքի ամբողջական պատկերը:

«Պաշտպանության կողմի հիմնական դիրքորոշումը այն էր, որ ինքնաձիգի ձգանը թույլ է եղել և դա հանգեցրել է պատահաբար կրակոցի, սակայն դատաձգաբանական փորձաքննությամբ ապացուցվել է, որ այն ամուր է եղել և սեղմելու համար պետք էր ուժ գործադրել: Փորձագետը հստակ և միանշանակ պնդել է իր եզրակացության մեջ այն, որ ձգանը սեղմելու համար անհրաժեշտ էր կիրառել այնպիսի ֆիզիկական ուժ, որ բացառում է պատահականությունը»,-ասաց Գ. Կոստանյանը, նշելով, որ դատարանը պետք է որոշի՝ արդարացնել, թե ոչ ամբաստանյալին:

Նախորդող հրապարակում՝ «Լ. Ստեփանյանի գործով Սեյրան Օհանյանի խոստումը կանխորոշել է գործի ընթացքը»

Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրող. Դատաքննությունը հետաձգելու միտում կա

Գևորգ Կոստանյան. Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրանքը հիմնավոր է