Գևորգ Կոստանյան. Ինձ համար էական չէ՝ քանի հոգի իմ դեմ կքվեարկի
25/06/2014 18:19

Գևորգ Կոստանյան. Ինձ համար էական չէ՝ քանի հոգի իմ դեմ կքվեարկի

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լավ է քնում, քանի որ իր համար ի սկզբանե կարևոր չի եղել, թե քանի հոգի է դեմ քվերակել իր թեկնածությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գ. Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իր ընտրվելուց հետո որոշ պատգամավորներ հայտարարեցին, որ դեմ են քվեարկել, սակայն իրենց ձայները չի հաշվվել և ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հարց էր ուղղել՝ ինչպե՞ս է կարողանում դրանից հետո քնել ՀՀ գլխավոր դատախազը:

«Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ ձայների հարաբերակցությամբ կընտրվեի Գլխավոր դատախազ: Որևէ մեկի համար էլ սկզբունքային չէր լինի իր դեմ 8, թե 10 հոգի է քվեարկել: Կարևորն այն է, որ անհրաժեշտ քանականությամբ ձայներ կան, թե ոչ: Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ ինքը իմ թեկնածությանը կողմ չի քվերակել, ապա ու՞մ էր պետք կեղծել դա, ո՞վ էր շահագրգռված դրանում, ո՞րն էր կեղծման մոտիվը: Զրոյական մոտիվ: Դրա համար ես հանգիստ եմ քնում»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմում գրել են դատախազության համակարգի աշխատակիցները, Գ. Կոստանյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ որևէ մեկը նման դիմում չի գրել:

Նախորդող հրապարակում՝ Գ. Կոստանյանն ընտրվեց գլխավոր դատախազ

 

Գևորգ Կոստանյան. Ինձ համար էական չէ՝ քանի հոգի իմ դեմ կքվեարկի