.jpg)
Դատախազ. Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախաքննությունը փակուղի չի մտել
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրդյանի սպանության գործով քննությունը փակուղի չի մտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ այն, որ սպանությունից մեկ տարի է անցել, չի նշանակում, որ քննություն չի կատարվում:
«Չի կարելի արձանագրել, որ գործը փակուղի է մտնել, քանի դեռ գործի ավարտի մասին հայտարարություն չի եղել: Այս տարի 18 տարվա վաղեմության սպանության բացահայտվեց: Այսինքն՝ այն հանգամանքը, որ 1 տարի է անցել, սակայն դեռևս հանցագործություն կատարած անձը բացահայտված չի, չի նշանակում, որ գործը մտել է փակուղի: Քննություն, իսկապես, իրականցվում է և նպատահարմար չի, որ նախաքննության ընթացքի մասին բարձրաձայնվի, բայց չբարձրաձայնելը չի նշանակում, որ քննություն չի կատարվում»,-ասաց նա:
Նա այս գործի բացահայտման գործընթացը համեմատեց 2008 թ. Մարտի 1-ի դեպքերի նախաքննության ընթացքի հետ:
«Բոլոր այն փաստերը, որ կան այս քրեական գործով, ես տեսել եմ: Ամեն քրեական գործ չէ, որ բացահայտվում է 1 ամսում կամ 1 տարում, այն կարող է երկար ժամանակ քննվել և կարող է աննախադեպ և անակնկալ ելք ունենալ:
Արդյունավետ քննության իրականացման համար կա 3 պայման՝ լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, անկախ նրանից, գործը բացահայտվել է, թե ոչ: Եթե կարողանան ապահովել այս 3 սկզբունքները, կունենանք նաև բացահայտված քրեական գործ: Մեր հիմնական նպատակն է կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, քննարակել բոլոր տարբերակները, և գործի բացահայտումը կարող է երկարաձգվել՝ գործի ծավալը և բնույթը հաշվի առնելով: Եթե դեռևս նախաքննությունը շարունակվում է, ուրեմն այդ 3 սկզբունքները՝ լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, ապահովված չեն»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Պռոշյանցիները փակել են ճանապարհը. «Բացահայտեք Հրաչ Մուրադյանի սպանությունը»
ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Հրաչ Մուրադյանի տուն. yerakouyn.com