Դատախազ. «Օֆշորի գործը» գտնվում է իմ ուշադրության կենտրոնում
25/06/2014 17:25

Դատախազ. «Օֆշորի գործը» գտնվում է իմ ուշադրության կենտրոնում

Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը մեծ թափ կհաղորդի «Օֆշորի գործի» քննությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ այս գործով ի՞նչ գնահատական կտա նախաքննական մարմնի աշխատանքին:

Նշենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իր մոտ տպավորություն է, թե քննչական որևէ գործողություն չի իրականցվում:

«Նախ, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ գործողություն է կատարվել, ինչը՝ ոչ, և եթե ձեր ասած սուբյեկտը տեղյակ չէ, թե ինչ գործողություն է իրականցվել և իրականացվում, դա դեռ չի նշանակում, որ այդ գործողությունները չեն կատարվում: Այդ գործը գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, բազմաթիվ քննչական գործողություններ կատարվել են, և այն փաստը, որ Աշոտ Սուքիասյանը արտահանձնվել և գտնվում է ՀՀ-ում, նոր թափ կհաղորդի գործի քննությանը և ես վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո անհրաժեշտ քննչական գործողությունները կտան իրենց արդյունքը և դրանից հետո կարող ենք գնահատական տալ, թե ով է մեղավոր, կամ մեղավոր չէ»,-ասաց նա:

Մեր հաջորդ հարցին՝ արդյոք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կերպ ներգրավա՞ծ են այս գործում, կամ ցուցմունք տվել են, հաշվի առնելով Փ. Հայրապետյանի այն հայտարարությունը, որ այս գործում մասնակցություն ունեն նաև նրանք, գլխավոր դատախազը պատասխանեց. «Համեյան դեպս, այս պահի դրությամբ ավել որևէ բան չեմ կարող ասել: Այս հայտարարության մասին էլ ճիշտ չէ, որ հերքեմ կամ մեկնաբանություն տամ: Երբ մենք կունենանք քրեական գործով արդյունքներ, այդ մասին դուք կիմանաք»:

Նախորդող հրապարակում՝ Հայրապետյան. Աշոտ Սուքիասյանին կասեմ՝ այ խուլիգան, ինչո՞ւ այդպես վարվեցիր

Դատախազ. «Օֆշորի գործը» գտնվում է իմ ուշադրության կենտրոնում