.jpg)
Դատախազ. ՎՊ-ի կողմից դատախազություն է ուղարկվել 17 հաղորդում
ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացված հաշվետվությունում առկա փաստերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության կասկածանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով՝ ՎՊ հաշվետվության մեջ առկա տվյալները իրենց համար հիմք են ծառայել քննություն սկսելու համար:
«2012 թ.ՎՊ-ի կողմից դատախազություն է ուղարկվել 17 հաղորդում, որից 10-ը ընդհանրապես քննության չի ենթարկվել, 5-ով՝ քրգրոծի հարուցումը մերժվել է, 2 գործ միացվել է և 1 քրեական գործ է հարուցվել՝ կանխամտածված սնանակության վերաբերյալ»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Վերահսկիչ պալատը բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել
ՎՊ բացահայտումներ. Գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է