.jpg)
Կյանքի 10 դաս, որոնց մասին մարդիկ գլխի են ընկնում շատ ուշ
Կյանքը շատ ավելի կարճ է, քան թվում է առաջին հայացքից, ու շատերը չեն հասցնում անել այն, ինչ ցանկանում են որոշակի ժամանակահատվածում:
Cluber.com-ը ներկայացրել է 10 դաս, որի մասին մարդիկ գլխի են ընկնում, սակայն արդեն ուշ է լինում:
1. Մարդն ապրում է այստեղ և հենց հիմա. Ապագայի պլաններ կազմելով՝ պետք չէ մոռանալ, որ պետք է ապրել ու վայելել հենց ներկան:
2. Կյանքը շատ կարճ է. Կյանքի համար պետք է պայքարել, պայքարել այն ամենի համար, ինչին հավատում եք, պայքարել նրանց համար, ում սիրում եք:
3. Ցանկացած կարևոր բան կյանքում ժամանակ և ջանք է պահանջում. Այսօրվա դժվարությունները կվարձատրվեն վաղը:
4. Հապաղումը մարդուն երեկվա ստրուկն է դարձնում: Եթե պատրաստվում եք որևէ գործ սկսել, մի հետաձգեք, վստահ եղեք, որ այսօր է այն սկսելու օրը, իսկ վաղը դրա համար ինքներդ ձեզ շնորահակալ եք լինելու:
5. Ցանկացած սխալ դաս է, սովորեցնում է նոր բան:
6. Դուք ինքներդ եք ձեր լավագույն ընկերը: Երջանկությունն այն է, երբ դուք հավանում եք ինքներդ ձեզ, և դրա համար պետք չէ որևէ մեկի հաստատումը:
7. Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան` բառերը: Գեղեցիկ խոսել կարող են շատերը, իրականում պետք է գործել և լուռ հետևել մարդկանց գործողություններին:
8. Նույնիսկ ամենափոքրիկ դրական արարքը կյանքն ավելի լավն է դարձնում. Պարզապես ժպտացեք, բարի եղեք:
9. Ցանկացած գեղեցկության ետևում ցավ կա. Մարդիկ սայթաքում և վայր են ընկնում, սխալվում են, դիմակայում են պարտությունները. Բոլոր դեպքերում` բարձրանում են ու առաջ շարժվում:
10. Ժամանակը և փորձառությունը բուժում են ցավը. Ցավը դիմակայելու կարողությունը ձեռք է բերվում աստիճանաբար՝ ամեն մի անկումից, ամեն մի պարտությունից և մերժումից հետո: