Իրաքի ահաբեկչական խմբավորումը կոչ է արել Մեսսին ջիհադ իրականացնել
25/06/2014 19:47

Իրաքի ահաբեկչական խմբավորումը կոչ է արել Մեսսին ջիհադ իրականացնել

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները շնորհավորել են արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսիին ու շնրհակալություն հայտնել իրենց թշնամի Իրանն հաղթելու համար: Այս մասին գրում է The Washinghton Post-ը:

Բացի այդ գրոհայինները կոչ են արել Մեսսին միանալ իրենց ու իրականացնել ջիհադ: Խմբավորման անդամներն իրենց այս առաջարկը հրապարակել են Twitter-ում:

Նշենք, որ որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում գրավել են Մոսուլ քաղաքն, ինչպես նաև հրահրել բազմաթիվ բախումներ:
 

Իրաքի ահաբեկչական խմբավորումը կոչ է արել Մեսսին ջիհադ իրականացնել