ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել
25/06/2014 19:54

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նրա պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի անձնակազմի կառավարման գծով օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը:

Միհրան Պողոսյանի մեկ այլ հրամանով՝ Գագիկ Ասատրյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել