.jpg)
Պեպե. «Կանենք անհնարինը»
Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Պեպեն զղջում է, որ աշխարհի առաջնության խմբային փուլի մեկնարկային խաղում արժանացավ կարմիր քարտի` գերմանացիների հետ պատասխանատու խաղում իր թիմին թողնելով վատ իրավիճակում: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Ինչո՞ւ ինձ որակազրկեցին 1 խաղով: Որովհետև կարմիր քարտն ստանալուց հետո ագրեսիվ գործողությունների չդիմեցի: Ցավում եմ, որ Գերմանիայի հավաքականի հետ խաղում իմ ընտրանուն թողեցի վատ իրավիճակում: Հիմա մեզ համար փլեյ-օֆֆ դուրս գալն անչափ բարդ կլինի, բայց մենք կանենք անհնարինը:
Դուք, լրագրողներդ, ինքներդ եք մեղավոր, քանի որ թեժացնում եք իրավիճակը: Պորտուգալիայի հավաքականը չպետք է հայտնվեր այս դրության մեջ: Գերմանիայի հավաքականի հետ խաղում միանգամից արժանացա կարմիր քարտի, մրցավարը 2 անգամ մեր օգտին չնշանակեց 11 մետրանոց հարված, 2 դեպքում խաղադաշտից չհեռացրեց մրցակից թիմի ֆուտբոլիստներին, բայց, չգիտես ինչու, այս մասին դուք չեք գրում»,- նշել է Պեպեն: