.jpg)
Ռաուլ. «Իսպանիայի հավաքականը սերնդափոխության կարիք ունի»
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը կարծում է, որ իր երկրի ընտրանին սերնդափոխության լուրջ կարիք ունի: Ռաուլի կարծիքով` աշխարհի առաջնությունում իսպանացիները տանջված տեսք ունեին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Կասիլյասը, Խավին, Ինյեստան և Խաբի Ալոնսոն իրենց մարզական կարիերայի ընթացքում հաղթել են բոլոր մրցանակները, սակայն Բրազիլիայում նրանք վատ հանդես եկան և տանջված տեսք ունեին: Սա նշանակում է, որ փոխարինումներն արդեն անհրաժեշտություն են: Ցանկալի է, որ դրանք լինեն նոր սերդնի ներկայացուցիչներ, ովքեր հանդես կգան եվրոպայի 2016 թ. առաջնությունում:
Իսպանիան երիտասարդ տաղանդներ պատրաստելու հիանալի ձևաչափ ունի: Սպասեք Իսպանիայի նոր հավաքականի, որը 2 տարի անց կպաշտպանի Եվրոպայի չեմպիոնի կոչումը»,- նշել է Ռաուլը: