Ստեփանակերտի օդանավակայանը փաստացի գործում է (Տեսանյութ)
25/06/2014 15:14

Ստեփանակերտի օդանավակայանը փաստացի գործում է (Տեսանյութ)

Օրերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ հարևան Ադրբեջանում:

Վարուժան Պետրոսյան անունով YouTube-ի օգտատերն իր էջում  տեղադրեց մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է փոքրիկ երկտեղանոց օդանավը թռիչք կատարում Ստեփանակերտի օդանավակայանից: 

Այս թռիչքները կատարվում են զբոսաշրջային նպատակով: Երկտեղանոց թռիչքները հիմնականում տեղի են ունենում Արցախի հանրահայտ մշակութային կոթողների ու վայրերի վրայով: 

Տեսանյութի հետ կապված, Ադրբեջանում արդեն աղմուկ են բարձրացրել: Հարևան երկրում շատերը նշում են, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն փաստացի գործում է: 

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին խոսվում է դեռ 2011թ.-ից: Օդանավակայանի գործարկման հետ կապված ամեն նորություն հիստերիա է առաջացնում Ադրբեջանում: Հարևան երկրից անգամ սպառնում էին, որ Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ինքնաթիռները պայթեցվելու են ադրբեջանական զինուժի կողմից: 

Ստեփանակերտի օդանավակայանը փաստացի գործում է (Տեսանյութ)