Վանաձոր-Փամբակ հատվածում քաղաքացին ընկել է ձորը
25/06/2014 11:06

Վանաձոր-Փամբակ հատվածում քաղաքացին ընկել է ձորը

Այս գիշեր՝ ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Փամբակ հատվածում (5-րդ կմ, «Վեգաս» խաղատան մոտակայք) քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնվ. 1941թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Վանաձոր-Փամբակ հատվածում քաղաքացին ընկել է ձորը