.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Այսօր և վաղը շրջանների զգալի մասում, հունիսի 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 27-28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ին կնվազի 2-4 աստիճանով, 26-29-ը նունքան կբարձրանա: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում հունիսի 25-26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +28 +30, երեկոյան +24 +26, գիշերը՝ +14 +16 աստիճան: