.jpg)
Ա. Աղայան. Վաղ թե ուշ քառյակը կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ
Ներքաղաքական կյանքում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել, բոլոր գործընթացներն ավարտվել են և պարզ չէ, թե ինչ է լինելու աշնանը: Լրագրողների հետ զրույցում, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, այս մասին ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
Խոսելով ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի պահանջների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին` Ա. Աղայանն ասաց, որ քառյակը վաղ թե ուշ համագործակցելու է Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Նրանք կհամագործկցեն, քանի որ քառյակի գործունեությունն ի սկզբանե համահունչ էր Քոչարյանի ռևանշիստական ծրագրերի հետ»,- ասաց նա: