.jpg)
Հայաստանը Գվատեմալայում և Պանամայում դեսպան ունի
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի, Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Պանամայի դեսպան: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին, համատեղության կարգով, նշանակել Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,- ասված է հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Գրիգոր Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակել Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):