.jpg)
26/06/2014 13:25
Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար ՕԵԿ-ը դիմում է դատարան
Այսօր` 14:00-ին, «Օրինաց երկիր» կուսակցությունը դիմում է ներկայացնելու Վարչական դատարան` գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար: Այս մասին հայտնում են ՕԵԿ մամուլի ծառայությունից:
Դիմումը դատարան է ներկայացվելու քաղաքացիական ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների մասնակցությամբ: