.jpg)
Էրզրումի հայկական դպրոցն այսուհետ կգործի որպես Աթաթուրքի թանգարան
Թուրքիական իշխանությունների ֆինանսավորմամբ վերակառուցվող Էրզրումի հայկական դպրոցի պատմական շենքը հուլիսի 23-ից կգործի որպես Քեմալ Աթաթուրքի ղեկավարած շարժման թանգարան: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցներն՝ ընդգծելով, որ դրա վերականգնման վրա ծախսվել է արդեն 5 մլն թուրքական լիրա՝ ավելի քան 2,5 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Էրզրում հայկական դպրոցի շենքը կառուցվել էր 1881թ.-ին: 1919թ-ի ամռանն այստեղ տեղի է ունեցել է Էրզրումի կոնգրեսը, որը հիմք է դրել Թուրքիայի ապագա հանրապետության ստեղծմանը (1923թ.): Հանրապետության հռչակումից հետո հայկական կրթօջախի այդ շենքը տարբեր նպատակների է ծառայեցվել: