.jpg)
Եվրամիությունը 3.5 տարի ժամկետով վերացնում է վիզային ռեժիմը Թուրքիայի հետ
Թուրքիայի և Եվրամիության միջև ստորագրվել է «Առանց թույլտվության բնակություն հաստատած անձաց վերադարձի մասին» պայմանագիրը: Այս մասին գրում է«Սաբահ» պարբերականը՝ նշելով, որ պայմանագիրը հաստատվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից:
Եվրամիության հարցերով նախարար Մեվլյութ Չավուշօղլուն մեջլիսում այս հարցով քննարկումների ժամանակ հայտարարել է, որ այս պայմանագրով Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ 3.5 տարի ժամկետով վիզային ռեժիմը չի կիրառվի:
Միաժամանակ նախարարը նշել է, որ եթե ԵՄ-ն նշված ժամկետով չվերացնի վիզային ռեժիմը՝ թուրքական կողմը պայմանագիրը չեղյալ կհամարի: