Վարչապետը` Տիգրան Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԵՏՄ-ին անդամակցելու մասին
26/06/2014 20:00

Վարչապետը` Տիգրան Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԵՏՄ-ին անդամակցելու մասին

Հանրապետական կուսակկցության Գերագույն մարմնի նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ կարճատև զրույց է ունեցել:

Պատասխանելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցին` Հովիկ Աբրահամյանն ասել է. «Բրավո, ուրախ եմ, որ նշանակել են դեսպանի պաշտոնում: Նա հոգով սրտով մեզ հետ է»:

Անդրասառնալով ՀՀ երկրերդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին` Հ. Աբրահամյանն ասել է, որ այդ ժամանակ թեև Արցախում է գտնվել, սակայն քաջատեղյակ է, որ ոլորտների պատասխանատուները հիմնավոր պատասխանել են. «Որպես կառավարություն` մենք ևս պատարաստ ենք համագործակցել»:

Հարցին, թե ասում են` Ռ. Քոչարյանը վերադառնում է, Հ. Աբրահամյանն արձագանքել է.«Իսկ ո՞ւր է, որ հիմա էլ վերադառնում է»,- լրագրողի դիտարկմանը, թե վերադառնում է ակտիվ քաղաքականություն, վարչապետն ասել է, որ դա Քոչարյանի գործն է.

«Ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է մեր երկրի զարգացմանը, մենք ուրախ ենք յուրաքանրյուր անձի մուտքի համար»:

Ինչ վերավերում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, ապա վարչապետ Աբրահամյանը նշել է, որ դեռ քննարկումներ են գնում.

«Հուլիսի 3-ի հանդիպումից պարզ կլինի: Կարծում եմ,` ժամանակի հետ կապված փոփոխոթյուններ հնարավոր է լինեն: Լավ է ուշ, քան` երբեք»:
 

Վարչապետը` Տիգրան Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԵՏՄ-ին անդամակցելու մասին