«Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում նավթամթերք ու հոգեմետ դեղ են ներարկել»
26/06/2014 18:14

«Մամիկոն Խոջոյանին Ադրբեջանում նավթամթերք ու հոգեմետ դեղ են ներարկել»

Ադրբեջանական գերությունից վերադարձված Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանին գերության օրերին նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց էին ներարկել: Սա Մ. Խոջոյանի արյան և մեզի փորձաքննության պաշտոնական արդյունքներն են: 

«Արյան մեջ հայտնաբերվել է հոգեմետ դեղամիջոցի բավականին մեծ չափաբաժին: Եղել է նաև նավթամթերք: Այս ներարկումները, սակայն չեն եղել ծերունու մահվան անմիջական պատճառ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ավելացնելով.

«Արդեն մահվանից հետո կատարված փորձաքննությունների արդյունքները ցույց են տվել, որ Մամիկոն Խոջոյանը մահացել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից: Ինտոքսիկացիան եղել է բազմաթիվ հիվանդությունների հետևանք»:

Հիշեցնենք, որ Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչն Ադրբեջանում էր հայտնվել այս տարվա հունվարի 28-ին՝ տարածքում չկողմնորոշվելու հետանքով: Ապրիլի 4-ին նա վերադարձվել էր հայրենիք՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով ու խոշտանգումների հետքերով:

Մայիսի 20-ին Մամիկոն Խոջոյանը մահացել է:

Նախորդող հրապարակում՝ Մահացել է ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը