Դանակը մեջքում խրված տղամարդը մտել է Նյու-Յորքի McDonald's (Տեսանյութ)
26/06/2014 20:37

Դանակը մեջքում խրված տղամարդը մտել է Նյու-Յորքի McDonald's (Տեսանյութ)

Նյու-Յորքի McDonald's-ի այցելուները շոկի մեջ են ընկել, երբ սրճարան է մտել դանակը մեջքի մեջ խրված 50-ամյա տղամարդ, ում մեջքը արյունահոսել է:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ վիրավոր տղամարդը հանգիստ զրուցել է բջջային հեռախոսով:

McDonald's-ի այցելուները նշել են, որ տղամարդը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է խոսում է իր զրուցակցի հետ վերջին անգամ:

Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը մեկ ժամ առաջ McDonald's-ի մոտակայքում ծեծկրտուքի է մասնակցել, որի ժամանակ էլ վիրավորվել է:
 

Դանակը մեջքում խրված տղամարդը մտել է Նյու-Յորքի McDonald's (Տեսանյութ)