.jpg)
Պոմպակայանի աշխատակիցը կորել է. Հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը
Այսօր՝ ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: