.jpg)
Ռոնալդինյոն նոր ակումբ ունի
«Ատլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն մարզական կարիեարան կշարունակի Եգիպտոսի «Զեմալեկ» թիմում: Այս մասին տեղեկացրել է ակումբի նախագահ Մորտադ Մանսուրը:
Նախագահը հույս է հայտնել, որ գովազդներից և Ռոնալդինյոյի մարզաշապիկների վաճառքից եկած եկամուտը կծածկեն ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված խնդիրները, սակայն չի նշվում, թե որքան գումարի մասին է խոսքը:
Մանսուրը նաև տեղեկացրել է, որ Ռոնալդինյոյի գործակալի հետ լուծվել են տեղափոխության հետ կապված բոլոր հարցերը, և նոր մրցաշրջանում բրազիլացին պաշտոնապես հանդես կգա «Զեմալեկի» կազմում: