.jpg)
Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր` Տիգրան Սարգսյանին դիվանագիտական աստիճան շնորհելու մասին: Հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Տիգրան Սարգսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):