Եթե որոշվել էր ԵԽԽՎ-ում հարց չտալ Ալիևին, ուրեմն այդպես էր ճիշտ. Շարմազանով
26/06/2014 20:44

Եթե որոշվել էր ԵԽԽՎ-ում հարց չտալ Ալիևին, ուրեմն այդպես էր ճիշտ. Շարմազանով

«Եթե մեր պատվիրակությունը որոշել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահին հարցեր չուղղել, ես հարգանքով եմ մոտենում դրան, ուրեմն այդպես է ճիշտ եղել: Տեսականորեն կարելի էր տարբեր սցենարներ մշակել այս հարցի շուրջ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այստեղից Ստրասբուրգ շատ հեշտ է դատողություններ անել, ես իմ գործընկերների հայրենասիրության վրա չեմ կասկածում, մեր պատվիրակության անդամները հայրենասեր քաղաքացիներ են, և անկախ կուսակցության պատկանելությունից, պետք չէ քննադատել: Եթե այնտեղ նման որոշում է կայացվել, ապա դա այդ պահին ամենաճիշտ քայլն էր»,- մանրամասնեց Է. Շարմազանովը:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելը ձախողվի` ՀՀԿ մամուլի խոսնակը նախ ասաց, որ քաղաքական որոշում է կայացվել` Եվրասիական տնտեսական միության կոլեգիան մինչև հուլիսի 1-ը պետք է պատրաստի փաստաթղթավորումը, որպեսզի Հայաստանն անդամակցի:

«Որևէ երկիր և որևէ երկրի առաջնորդ վերապահումով չի խոսել Հայաստանի անդամակցության մասին»,- ընդգծեց նա:
 

Եթե որոշվել էր ԵԽԽՎ-ում հարց չտալ Ալիևին, ուրեմն այդպես էր ճիշտ. Շարմազանով