.jpg)
Պաշտոնական. Սուարեսը որակազրկվել է 9 խաղով
ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի վերաբերյալ, ով Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի իտալացիների հետ խաղում (1:0) կծել էր պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը:
27-այա ֆուտբոլիստը որակազրկվել է 4 ամսով և չի մասնակցի պաշտոնական 9 հանդիպման: Բացի այդ, Սուարեսը կվճարի 100,000 շվեյցարական ֆրանկ` որպես տուգանք: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Որակազրկման ժամկետի ընթացքում Լուիսը չի կարող ֆուտբոլային որևէ գործունեություն ծավալել, ինչպես նաև հաճախել մարզադաշտում` անգամ որպես հանդիսական:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ուրուգվայի ընտրանին կմրցի Կոլումբիայի հավաքականի հետ: