.jpg)
26/06/2014 17:26
Տեր-Պետրոսյանը հանդիպել է դեսպան Քեթրին Լիչի հետ
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Կոնգրեսի մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում շոշափվել են աշխարհաքաղաքական հարցեր` կապված Եվրասիական միության և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների հետ: