.jpg)
Ծիրան-ծիրան. Ներկրում ենք-արտահանում
Այս տարի մայիս-հունիս ամիսներին Հայաստան է ներկրվել 614 հազար կգ ծիրան. Վրաստանից 37 հազար կգ և Թուրքիայից 244 հազար կգ: Այս մասին Aysor.am-ին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանը:
Ոչ միայն ներկրել ենք, այլև արտահանել՝ Ռուսաստանի Դաշնություն 88 տոննա և Շվեյցարիա 205 հազար կգ:
Այս տարի գյուղոլորտի մասնագետները կանխատեսում են 80 հազար տոննա ծիրան` նախորդ տարվա 10 տոկոսը: Հիմնականում ծիրան կա ՀՀ միջին գոտում: Ծիրանի շտեմարան Արարատյան դաշտն այս տարի գարնանային ցրտահարությունից` ծիրանազուրկ է:
Նշենք, որ այս տարի ծիրան հնարավորություն ունեն քիչ քանակներով Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերում, հիմնականում Թալինի տարածաշրջանում:
Ինչպես գիտենք, երկու օր առաջ տեղացած կարկուտը ոչնչացրել է Թալինի տարածարջանի Արտենի գյուղի ծիրանի այգիները գրեթե ամբողջությամբ, Լուսակնի և Արագածավանի այգիները` մասամբ:
Հավելենք նաև, որ այս օրերին երևանյան շուկաներում ծիրանի մեկ կգ-ն վաճառվում է 1700-2000 դրամ: