.jpg)
Բակո Սահակյան. Սահմանների անառիկության ապահովումն ամենաառաջնային է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է հանրապետության հարավային ու արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ և տեղում ծանոթացել զինվորների ծառայությանն ու առօրյային:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն ընդգծել է, որ սահմանների անառիկության ապահովումը միշտ եղել է և կմնա մեր պետության ամենաառաջնային խնդիրներից մեկը, և այսուհետ էլ կարվի ամեն ինչ այս ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: