.jpg)
ԴԱՀԿ. Մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը չի կասեցվել
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:
«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.06.2014թ. որոշմամբ իրավաչափ է համարել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով ենթակա չէ կասեցման, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը ներկայացված հիմքերով համարել է ոչ հիմնավոր:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել:
Ուստի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից իրականացվող կատարողական գործողությունները շարունակվում են օրենքով սահմանված կարգով` կատարողական թերթին համապատասխան»,- ասված է ԴԱՀԿ հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակումներ` Մարզահամերգային համալիրը 3-րդ անգամ հանվեց աճուրդի
Մարզահամերգային համալիրի աճուրդը չի կայացել