Արդարադատության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
27/06/2014 14:30

Արդարադատության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Այս մասին տեղեկանում ենք նախարարի կայքից

Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ-ի ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին:

Նախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։ Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։ Հանդիպմանը կարևորվել է նաև ԿԽՄԿ և ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը քրեակատարողական ոլորտում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ և բազմաբևեռ համագործակցության համար։ 

Արդարադատության նախարարն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին