Արդարադատության նախարար. Դուք ճիշտ չեք հասկացել վարչապետի ասածը
27/06/2014 13:49

Արդարադատության նախարար. Դուք ճիշտ չեք հասկացել վարչապետի ասածը

«Դուք ճիշտ չեք հասկացել վարչապետի ասածը: Դա ուղղված էր ոչ թե քաղաքացիական հասարակության իրավունքների սահմանափակմանը, այլ նրան, թե ինչպես քաղաքացիները կարող են իրագործել իրենց սահմանադրական իրավունքները: Խոսքը խոսքի ազատության, երթերի, հավաքների անցկացման սահմանադրական իրավունքների մասին է: Հանրությունը կարող է դեմ լինել իշխանության որոշումներին, բայց չպետք է խաթարի իշխանության ներկայացուցիչների իրավունքները»,-այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` անդրադառնալով քաղաքացիական ակտիվիստների կողմից քաղաքական գործիչներին վիրավորելուն:

Նա նաև ասաց, որ պատրաստվում է օրենսդրական փոփոխություն մշակել, որով չեն խաթարվի թե՛ քաղաքացիական հասարակության, թե՛ այլ անձանց իրավունքները:

Նշենք, որ հունիսի 26-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դատապարտել էր «Դեմ եմ» շարժման անդամների այն քայլին, որ նրանք մանրադրամներ էին նետել ԱԺ պատգամավորների և նախարարների վրա:

Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Անընդունելի են իշխանության ներկայացուցիչներին ճնշելու փորձերը

 

Արդարադատության նախարար. Դուք ճիշտ չեք հասկացել վարչապետի ասածը