Հնդիկ երիտասարդը 25 տարի անց Google earth-ի միջոցով գտել է իր տան ճանապարհը
27/06/2014 17:46

Հնդիկ երիտասարդը 25 տարի անց Google earth-ի միջոցով գտել է իր տան ճանապարհը

Հնդիկ Սարու Բրիեիլին 4 տարեկանում պատահմամբ սխալ գնացք էր նստել ու 3.000 կմ անցնելուց հետո հայտնվել էր անծանոթ մի քաղաքում, որտեղից էլ տեղափոխվել էր Ավստրալիա: Այստեղ նա նախ մի քանի օր ապրել է փողոցներում, հետո՝ գրավել է տեղի մանկատներից մեկի աշխատակիցների ուշադրությունն ու հնդիկ երեխային տարել են մանկատուն: 

Որոշ ժամանակ անց երեխային որդեգրել է ավստրալացի մի զույգ: The Daily Mail-ն այս պատմությանն անդրադարձել է, քանի որ 25 տարի անց Սարուին հաջողվել է գտնել իր տունն ու վերամիավորվել մոր հետ: 

Ընդ որում, Սարուն կարողացել է գտնել իր տունը Google Earth համակարգի միջոցով: Հայրենի քաղաք վերադառնալուց հետո հնդիկը գիրք է գրել՝ «Տունդարձի երկար ճամփան» անունով:

 

Հնդիկ երիտասարդը 25 տարի անց Google earth-ի միջոցով գտել է իր տան ճանապարհը